Գրանցված միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունները. Աշոտյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԳրանցված միջադեպերը տհաճ են, մենք ցավ ենք ապրում դրանց համար, բայց այդ միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը։ Այդ մասին ՀՀԿ շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը սկսեց հերքել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ընտրակաշառք է բաժանվել։ «Ներկայացված տեսանյութում արձանագրված էր գումարով մարդ, եւ ոչ թե գումար բաժանելու դեպք»,- ասել է Աշոտյանը։ Խոսելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա կատարված հարձակման մասին՝ Աշոտյանն ասել է, թե իրենք ցավում են այդ միջադեպի համար, ներողություն են խնդրել լրագրողից։
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպին՝ Աշոտյանը այն գնահատել է որպես ՀՀԿ աշխատանքը խոչընդոտելու դեպք ընդդիմադիր թեկնածուի կողմից։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



