Մոսկվացիները աղբանոցում երեք մետրանոց պիթոն են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հյուսիսում գտնվող տներից մեկի բակում հսկայական պիթոն են գտել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրը։
Պիթոնին գտել են աղբամանի մոտ։ Օձը գրեթե 3 մետր երկարություն ուներ, թե ինչպես էր այն հայտնվել աղբանոցում՝ հայտնի չէ։
Այս տարի Մոսկվայի քաղաքային դուման նորից սկսել է քննարկել քաղաքային բնակարաններում վայրի կենդանիներ պահելու մասին օրինագիծը։ Այն առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը հատուկ թույլատվություն կտա բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տանը վայրի կենդանիներ պահել։ Օրինագիծը նաեւ ավելի խստացնելու է վայրի կենդանիներ պահողների պատասխանատվությունը։
Որոշ կենդանիներ՝ այդ թվում թունավոր օձեր կամ վայրի կատվազգիներ, բնակարանային պայմաններում պահելը կարող է արգելվել։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



