Նորաձևության և մոդելների միջազգային մրցույթում Մերի Հակոբյանը գրավել է առաջին տեղը (ֆոտոշարք)
ՖՈՏՈՄիջազգային Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանը: Բացի առաջին տեղից, Մերի Հակոբյանը հաղթող է ճանաչվել ևս երկու անվանակարգերում՝ «լավագույն մարմին» և «միս ֆոտոգենիզմ»: Միջոցառումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ինչպես տեղեկացանք մրցույթի հայաստանյան ներկայացուցիչների հետ ունեցած զրույցից՝ մրցույթի Գրան Պրին շնորհվել է Վենեսուելային և Շրի Լանկայի ներկայացուցիչներին: Առաջին տեղը գրավել են Հայաստանը ներկայացնող աղջիկներից Մերի Հակոբյանը, իսկ տղաներինց՝ Գանայի ներկայացուցիչը: Երկրորդ տեղում են Մեքսիկայի և Կանարյան Կղզիների ներկայացուցիչները:
Նշենք, որ չնայած համացանցում բուռն քննարկվում էր Շուշան Երիցյանի՝ Արցախը ներկայացնելու թեման, գեղեցկուհին, այնուամենայնիվ, մրցույթին ոչ թե որպես մասնակից է ներկայացել, այլ ժյուրիի անդամ:
Ստորև ներկայացնում ենք Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթի լուսանկարները.