Հայտնի են ընտրությունների նախնական տվյալները. «Ելք»՝ 21%, ՀՀԿ՝ 71,25%, «Երկիր Ծիրանի»` 7.75%
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։
Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը (70 731 քվե),«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7.75% (26 109 քվե), իսկ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է ձայների 71.25%-ով (240 036 քվե):
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում էին «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Երևանի քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



