ԿԺԴՀ-ն կշարունակի հրթիռային փորձարկումները. Կիմ Չեն Ըն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում Է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»: Ինչպես մայիսի 15-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, նա այս մասին հայտարարել Է մայիսի 14-ին նոր տիպի «Հվանսոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումից հետո, որն անցել Է 787 կիլոմետր:
Անհրաժեշտ Է «ստեղծել ավելի ճշգրիտ եւ բազմազան միջուկային սարքեր եւ հարվածային միջոցներ, ինչպես նաեւ պատրաստվել նոր փորձարկումների, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները եւ նրանց վասալները ճիշտ ընտրություն չեն անի», նշել Է առաջնորդը:
Կիմ Չեն Ընն ընդգծել Է, որ Փենյանը «պատրաստ Է պատասխան տալու, եթե ԱՄՆ-ը համարձակվի ռազմական սադրանք իրականացնել ժողովրդական հանրապետության նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



