Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 392 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 10 փողոց, փողոցի հատված, նրբանցք, 16 բակային տարածք, 5 կամարանցում և 1 այգի: Ընթացքի մեջ են 8 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն