Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 10 ահազանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝լրագրողի մասնագիտական օրինականգործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



