Վիճաբանություն Ախթալայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ին Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասի թիվ 42 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Խ.-ն հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ 1990 թ. ծնված Գառնիկ Դ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Գառնիկ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կարեն Խ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Կարեն Խ.-ին եւ Գառնիկ Դ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



