Միշել Տեր-Զաքարյանը կարող է գլխավորել ֆրանսիական «Մոնպելյե»-ն
ՍՊՈՐՏՖրանսիական «Ռեյմս» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյե»-ն, որը հաջորդ մրցաշրջանում Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Նշվում է, որ «Մոնպելյե»-ն արդեն սկսել է բանակցությունները Միշել Տեր-Զաքարյանի հետ: Ֆրանսիական ակումբը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպանին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:
Միշել Տեր-Զաքարյանը «Ռեյմս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում չկարողացավ թիմին ուժեղագույնների խումբ վերադարձնել, իսկ «Մոնպելյե»-ն արդեն ապահովել է ուղեգիրը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



