Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է երկու տոննա կոկաին տեղափոխող նավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է վենեսուելական դրոշով նավն ու առգրավել ավելի քան երկու տոննա կոկաին, հայտնում է Reuters-ը։
Գործողությունը իրականացվել է ամերիկյան ու բրիտանական հակաթմրադեղային ծառայությունների, նաեւ պորտուգալական ոստիկանության հետ համատեղ։ Ձերբակալվել է անձնակազմի յոթ անդամ, բոլորն էլ Վենեսուելայի քաղաքացիներ։
Միաժամանակ Էկվադորի ափերի մոտ ձերբակալվել է եւս մեկ նավ՝ 5․5 տոննա կոկաինով։ Կալանավորվել է 20 մարդ, այդ թվում մեկ իսպանացի։ Ոտիկանությանը հաջողվել է բացահայտել թմրադեղերի վաճառականների ցանց իսպանական Գալիսիա նահանգում։ Ձերբակալվել է չորս մարդ։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



