Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԵՊՀ-ում դասախոսը ուսանողուհու դիպլոմային աշխատանքն առանց նայելու աղբ է անվանել և չի նշանակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
Tert.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի Անգլիական բանասիրության ամբիոնի ուսանողուհու դիպլոմային աշխատանքը ղեկավարը չի նայել, և նա կանգնած է դիպլոմ չստանալու վտանգի առաջ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ուսանողուհու ամուսինը՝  Սևակ Քերոբյանը:

«Իմ կինը ահագին բարձր առաջադիմություն ունի, համենայնդեպս միջին գնահատականը 16 միավոր է: Խնդիրը եկել է դիպլոմայինի ղեկավարից՝ Օֆելյա Պողոսյանից, ով իմ կնոջ ներկայացրած նյութերը չի նայել,ավելին՝  նրա աշխատանքն անվանել է աղբ:  Ուսանողներին կանչել է իր տուն, չգիտես ինչու, բոլորի աշխատանքները ստուգել է, իմ կնոջ աշխատանքը՝ ոչ»:

Սևակ Քերոբյանը հայտնեց, որ այդ հարցով հանդիպել է նաև ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանի հետ, ով կանչել է դիպլոմայինի ղեկավարին, վերջինս ամբիոնում նայել է աշխատանքը. «Պողոսյանը նայեց  դիպլոմային աշխատանքը, ասաց, թե դա նույն գրածը չէ, իբր նախկինում աշխատանքը ստուգել էր: Ես մոտեցել եմ նաև ռեկտորի տեղակալ Ղարիբյանին, ով մեզ բացատրեց, որ ռեկտորին դիմում գրելը կարող է լարել իրավիճակը: Նա խորհուրդ տվեց գնալ ամբիոն, ներողություն խնդրել և փորձել աշխատել, սակայն ես ուրիշի սխալի համար ներողություն չեմ խնդրի և չեմ ուզում, որ կնոջս աշխատանքը ստուգի Օֆելյա Պողոսյանը»:

Պարզաբանում ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց նաև Ռոմանագերմանական ֆակուլտետի Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանի հետ, ով ասաց, որ խնդրին ծանոթ է և ամեն ինչ արել է ուսանողին աջակցելու համար:

«Ես ուսանողուհուն և նրա ամուսնուն բացատրեցի, որ ես շատ պատրաստակամ եմ ընդառաջելու նրանց, բայց ներկայացված աշխատանքն արտատպված է: Ասացի՝ բալիկ ջան, եթե դու համացանցից նյութը տպում և ներկայացնում ես դիպլոմային աշխատանքիդ ղեկավարին, բա պիտի ասի՝ աղբ է, դու գործ չես արել: Ասում է՝ Օֆելյա Պողոսյանն ինձ վիրավորել է, ասելով, որ աղբ է: Ղեկավարին էլ եմ կանչել, որ գան, լսեն։ Փոխանակ լսեն, թե ինչ եմ ասում, պարզաբանում, որի հաջորդ քայլը լինելու էր՝ աղջիկս, դեռ ունես ժամանակ գնա, պատրաստվի, ղեկավարիդ հետ էլ հանդիպի, ինքը քեզ ուղղություն ցույց կտա, դու չես կարող քոփի փաստ արած տեքստ ներկայացնել, չլսեցին ինձ»,-ասաց ամբիոնի վարիչը:

Սեդա Գասպարյանը պատմեց, որ ինքը սովոր չէ գոռալով խոսելու, սակայն պատրաստ է ուսանողին ընդառաջելու, բայց միայն այն դեպքում, եթե ինքը ներկայացնի իր աշխատանքը. «Մինչև նախապաշտպանությունը դեռ ժամանակ կա»:

Բեթղեհեմ Արաբյան

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին