Իսրայելում Թրամփի անվտանգությունը կապահովեն ավելի քան 10 հազար ոստիկաններ․լրատվամիջոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 10 հազար ոստիկաններ ապահովելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը Երուսաղեմ ու Բեթհեղեմ նրա այցելությունների ժամանակ, գրում է Newsweek-ը։
Հայտնում են, որ Թրամփը Թել Ավիվ է ժամանելու մայիսի 22-ին, իսկ հետո ուղղաթիռով ուղեւորվելու է Երուսաղեմ ու իջեւանելու է King David Hotel հյուրանոցում, որը քաղաքական գործիչների ու դիվանագետների սիրելի հյուրանոցն է։
Թրամփն արդեն հայտնել է, որ մտադիր է նպաստել Իսրայելի ու Պաղեստինի միջեւ խաղաղ պայմանագրի կնքմանը։ ԱՄՆ նախագահը հանդիպել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ մայիսի սկզբին։
Ավելի վաղ Աբբասը հայտնել էր, որ պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



