Թրամփի օգնականը պատահականորեն ցուցադրել Է Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարը. WP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ The Washington Post-ի թղթակիցը լուսանկարել Է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարով թղթի թերթը, որը գտնվում Էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քիթ Շիլլերի ձեռքին: Մայիսի 15-ին այս մասին հայտնել Է ամերիկյան հրատարակությունը:
Հրատարակությունը հրապարակել Է Թրամփի եւ Շիլլերի լուսանկարը, որի ձեռքում թղթի մի քանի թերթեր են: Դրանցից մեկի վրա հստակորեն երեւում Է Մեթիսի անունը եւ նրա հեռախոսահամարը: Հրատարակության խմբագրությունը դա նկատել Է իր ընթերցողներից մեկի շնորհիվ:
Այնուհետեւ The Washington Post-ի թղթակիցներից մեկը՝ Ռեյչել Մանթեյֆելը, հավաքել Է լուսանկարում պատկերված համարը: «Ես զանգահարեցի: Լսվեց ինքապատասխանիչի ձայնը: Դա նա Էր»,- պատմել Է թղթակիցը:
Դրանց հետո թերթը հանել Է Մեթիսի հեռախոսահամարով լուսանկարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



