Էրդողանը Միացյալ Նահանգներում է. քննարկվելու է Գյուլենի արտահանձնման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանին Էնդրյուս ավիաբազայում դիմավորել է ԱՄՆ պետդեպարտամենտի արարողակարգի ղեկավարի տեղակալ Ռոզմերի Պաուլին և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը: Էրդողանի հետ Միացյալ Նահանգներ են ժամանել արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, ազգային պաշտպանության նախարարները:
Թուրքիայի նախագահը հանդիպելու է ԱՄՆ գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից են լինելու չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման, ինչպես նաև Սիրիայի քրդերին զինելու մասին Թրամփի կայացրած որոշմանն առնչվող հարցեր:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



