ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն Է ընդունել, որում խստիվ դատապարտել Է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել Է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին:
Փաստաթղթում, որը միաձայն ընդունվել Է Չինաստանի նախաձեռնությամբ, ընդգծվում Է, որ ԿԺԴՀ-ն պետք Է «հրաժարվի հետագա միջուկային փորձարկումներից եւ բալիստիկ հրթիռների փորձարկումներից», ինչը պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը, ինչպես նաեւ դադարեցնի «վերին աստիճանի ապակայունացնող գործելակերպը»:
Հակառակ դեպքում Անվտանգության խորհուրդը հարկադրված կլինի ընդունել հետագա միջոցներ, այդ թվում՝ խստացնել Փենյանի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները:
ԱԽ-ի անդամները նաեւ նշել են Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղությունն ու կայունությունը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պահպանելու անհրաժեշտությունը՝ հորդորելով Հյուսիսային Կորեային «անկեղծություն դրսեւորել միջուկազերծման հարցերում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



