«Իրավունք». Լևոն Տեր–Պետրոսյանի հայրական տունը գրավի տակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Լևոն Տեր–Պետրոսյանի եղբորորդին` ՀԱԿԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանը, անհույս խաղամոլ է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում և բուքմեյքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ։ Պարտքերի տակից դուրս գալու համար ստիպված վաճառել է Կայարանի մոտ իր ունեցած առևտրի կետը, գրավադրել նույն «Մուսալեռ» ռեստորանը, որտեղ ի դեպ ՀԱԿ-ն իր հավաքներն էր անցկացնում, ինչպես նաև գրավադրել է իր ընկերներին և ծանոթներին պատկանող գույքը։ Եվ վերջապես հերթը հասավ Լևոն Տեր–Պետրոսյանի հայրական առանձնատանը։ Ի դեպ, նույն Տիգրան Տեր-Պետրոսյանն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում չէ, նա պարզապես «փախած» է պարտքատերերից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



