Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը կալանավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դատարանը նրան մեղադրել է «ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը ձերբակալվել էր մայիսի 12-ին:
Ավելի վաղ՝ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները:
Ձերբակալվել, ապա կալանավորվել էին 13 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողների դեմ գործողությունն իրականացվել է «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով` խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



