Հրազդան քաղաքում՝ խոտերի մեջ հայտնաբերվել է նորածնի դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 15-ին ժամը 15. 10 -ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի կանաչապատ հատվածում, թղթի արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված՝ հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն է՝ Կոտքայի մարզի քննչական վարչության կողմից:
ՀՀ քննչական կոմիտեից Tert.am -ին հայտնեցին, որ դատաբժշկական փորձաքննությունը պետք է պարզի նորածնի մահվան պատճառը:
Հարցերը, թե քանի ամսական է երեխան, արդյոք նա սպանվե՞լ է, մահացել, թե արդեն մեռելածին է եղել, նույնպես ենթակա են պարզաբանման:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



