Վրաստանում 325 «օրենքով գողերի» են գրանցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել Է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում Է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում: Այդ մասին հայտարարել Է հանրապետության ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:
Նա արտաքին կապերի եւ Եվրոպայի հետ ինտեգրացման խորհրդարանական կոմիտեներին ներկայացրել Է «Վրաստանի եւ Եվրոպայի ոստիկանական ծառայության միջեւ օպերատիվ ու ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ձեւակերպվել Է ապրիլին: Կոմիտեները հավանություն են տվել համաձայնագրին, եւ այժմ փաստաթուղթը պետք Է վավերացվի լիագումար նիստում:
«Գրանցվել են վրացական ծագմամբ 325 «օրենքով գողեր», որոնց շատ փոքր մասն Է գտնվում Վրաստանի բանտերում, մնացածները հետխորհրդային տարածքում են եւ Եվրամիության երկրներում: Փոխնախարարը վստահ Է, որ փաստաթուղթը վրացի ոստիկաններին կօգնի խորացնել համագործակցությունն իրենց եվրոպացի գործընկերների հետ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



