Նիգերիայում տասը մարդ է հոսպիտալացվել Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայի Կրոս Ռիվեր նահանգի Կալաբար վարչական կենտրոնում տասը մարդ կարանտինի Է ենթարկվել Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ երկիրը վիրուսից ազատ էր հայտարարվել դեռ 2014 թվականի հոկտեմբերին:
Համաճարակի ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 297 մարդ, վարակվել է եւս 28 հազար 417 բնակիչ:
Ավելի վաղ հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



