Կգույքագրվի մայրաքաղաքի գրադարանների գրքային ֆոնդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և գույքագրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարաններում վերջին 40-60 տարվա ընթացքում ձևավորված գրքային ֆոնդը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Գրադարանների տնօրենների փոխանցմամբ մեր գրադարաններում երբևէ գույքագրման աշխատանքներ չեն տարվել և այդ մասով նրանք ներկայացրել են կոնկրետ առաջարկներ: Ըստ այդմ, կազմակերպեք համապատասխան աշխատանքներն ու համատեղ որոշեք, թե որ գրքերն են ենթակա պահպանման, իսկ որոնք՝ դուրսգրման», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



