Թուրքիայում 4.500 դոլարով հին հայկական սնդուկ է վաճառքի հանվել (լուսանկար)
ՖՈՏՈԹուրքիայում վաճառքի է հանվել Կեսարիայից հայ ընտանիքի պատկանած և հայ արհեստավորների կողմից պատրաստված բացառիկ սնդուկ, որն ունի ավելի քան 150 տարվա պատմություն:
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում սնդուկի «տերը» հազվագյուտ սնդուկի համար պահանջում է մոտ 4.500 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Կեսարիայում բազմաթիվ գանձագողեր հիմնել են հայկական ու հունական ունեցվածքի վաճառքի մասնավոր կետեր, նրանք մինչ օրս հատուկ խմբերով շարունակում են փնտրել հայերի և հույների զարդերը, անձնական թանկարժեք իրերն ու հին տների կահույքը:
Օրեր առաջ նույն կայքում թուրքերը վաճառքի էին հանել 160 տարվա հազվագյուտ հայկական գորգ, որի համար պահանջում էին 14.000 դոլար:


1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



