Դրոգբան ծիծաղել է Մանչեսթեր Յունայթեդի նախկին խաղացողների կանխատեսումների վրա
ՖՈՏՈ«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան ակումբի՝ Անգլիայի առաջնության չեմպիոնությունը նվաճելուց հետո «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել:
Ֆուտբոլիստը բազմաթիվ «սմայլիկներով» ծիծաղել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Պոլ Սքոուլզի, Օուեն Հարգրիվզի և Ռիո Ֆերդինանդի կանխատեսումների վրա:
Նախորդ տարվա սեպտեմբերին «Չելսիի»՝ «Լիվերպուլից» (1:2) և «Արսենալից» (0:3) կրած պարտություններից հետո ՄՅՈւ-ի նախկին երեք խաղացողները «BT Sport»-ի եթերում հայտարարեցին, որ լոնդոնցիներն ընթացիկ մրցաշրջանում չեն հաղթի ԱՊԼ-ում:
Հիշեցնենք՝ այդ պահից ի վեր «Չելսին» 30 տուրում 25 հաղթանակ տարավ և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ ապահովեց իր համար ոսկե մեդալները:
Դրոգբայի տարածած տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



