Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը կհայտարարվի մայիսի 17-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵլիսեյան պալատը Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը կհայտարարի մայիսի 17-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին): Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը:
Հաղորդագրության մեջ նշված Է, որ նախարարների անունների հայտարարումը մեկ օրով հետաձգելը «կապված Է նրանց հարկային հայտարարագրերն ստուգելու անհրաժեշտության հետ»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 16-ին Ելիսեյան պալատում վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ կոնսուլտացիաներ Է անցկացրել նախարարների կաբինետի կազմի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ



