Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը մայիսի 16-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Մոնիկա Հերմանսի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի մի շարք դրույթներ:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ սահմանադրական օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կառուցողական համագործակցության համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



