Հզոր կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վարակվել է մոտ 1000 համակարգիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամաշխարհային կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարակվել են ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների համակարգիչներ:
«Քանի որ վտանգը կա, հետևաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, եւս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա խորհուրդ տվեց անծանոթ նամակներ չբացել, որովհետեւ վիրուսները գալիս են նաև այդ ճանապարհով: Համակարգիչը վարակվելուց հետո եղած ֆայլերը կոդավորվում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



