Ուկրաինայի առաջին նախագահ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն Է տարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն Է տարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ուկրաինական «Գորդոն» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
Նշվում Է, որ վիրահատության ժամանակ, որը կատարվել Է Կիեւում՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության Սրտի ինստիտուտում, Կրավչուկին չորս ստենտ են դրել:
«Ընդունելիս նախաինֆարկտային վիճակ Է եղել: Բացել են երեք պսակաձեւ զարկերակներ: Այժմ ամեն ինչ լավ Է, նա արդեն հիվանդասենյակում Է»,- հայտնել Է հրատարակության զրուցակիցը:
Նրա տեղեկատվությամբ՝ Կրավչուկն այժմ իրեն նորմալ Է զգում:
Կրավչուկն Ուկրաինայի առաջին նախագահն Է եղել 1991 – 1994 թվականներին, այժմ նա 83 տարեկան Է: Վերջին տարիներին նա պարբերաբար հայտնվում Էր զանգվածային լրատվամիջոցներում եւ մեկնաբանում Ուկրաինայի իրադարձությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



