Շանհայում բացվել Է պարենամթերքի SIAL China Ասիայում խոշորագույն միջազգային ցուցահանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹ Շանհայում մայիսի 17-ին բացվել Է պարենամթերքի SIAL China-2017 Ասիայում խոշորագույն 18-րդ միջազգային ցուցահանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամեն տարի այս ընդգրկուն միջոցառումը, որը վերջին 16 տարիներին անցկացվում Է Շանհայում (առաջին ցուցահանդեսը տեղի Է ունեցել Պեկինում 2000 թվականին), գրավում Է մեծածախ ու մանրածախ առեւտրի շուկայի ներկայացուցիչներին, խմիչքների եւ սննդամթերքի արտադրողներին, հյուրանոցային բիզնեսի, ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին եւ մթերային բիզնեսի հետ կապված բազմաթիվ այլ խաղորդների:
Այս տարի SIAL China-ն անցկացվում Է Շանհայի նոր միջազգային ցուցահանդեսային կենտրոնում եւ գրեթե 150 հազար քառակուսի մետր տարածք Է ընդգրկում: Աշխարհի 70 երկրների շուրջ 3,2 հազար մասնակիցներ իրենց արտադրանքն են ցուցադրում 13 սրահներում տեղավորված թեմատիկ տաղավարներում: Սպասվում Է, որ ցուցահանդես կայցելեն պարենամթերքի ոլորտի շուրջ 80 հազար պրոֆեսիոնալներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



