Ժնեւում Sotheby՚s-ի աճուրդում 57 մլն դոլարով վաճառված ականջօղերն ամենաթանկն են դարձել աշխարհում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Շվեյցարիայում կայացած Sotheby՚s-ի աճուրդում 57,4 միլիոն դոլար ռեկորդային գնով վաճառվել են ադամանդե ականջօղեր՝ յուրաքանչյուրը գրեթե 16 կարատ քաշով: Միեւնույն ժամանակ վճարված գումարն Էապես ցածր Է եղել սկզբնական գնահատումներից. լոտի դիմաց ակնկալվում Էր ստանալ 70 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկու քարերն Էլ ոչ մի թերություն չունեն եւ արդյունահանվել են Հարավաֆրիկյան Հանրապետության հանքահորերում: Ականջօղերի գնորդը գերադասել Է մնալ անհայտ:
Ականջօղերն ստացել են «Ապոլոն եւ Արտեմիս» անվանումները: Դրանք լիովին նույնական են բացառությամբ գույնի՝ «Արտեմիս» ադամանդը վարդագույն Է, իսկ «Ապոլոնը՝ երկնագույն:
Այս առնչությամբ ադամանդների արժեքը նույնպես տարբեր Է: «Արտեմիս» քարը վաճառվել Է 15,5 միլիոն դոլարով, իսկ «Ապոլոնը»՝ 42,5 միլիոն դոլարով:
Գնի այս տարբերությունը բացատրվում Է նրանով, որ երկնագույն ադամանդները հանդիպում են ավելի հազվադեպ, քան վարդագույնները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



