Ո՞ր խմբի մարդիկ են շիզոֆրենիայով հիվանդանալու ռիսկի տակ
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում շիզոֆրենիայով հիվանդանալու ռիսկերը.
Գիտնականները վերջին տարիներին իրենց ուսումնասիրության տակ են վերցրել շիզոֆրենիայի առաջացման պատճառների հետազոտումը: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ շիզոֆրենիա հանդիպում է ստեղծագործող մարդկանց մոտ: Մասնագետները պնդում են, որ այդ ախտանիշներն ընկալվում են որպես հանճարեղություն:

Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Հետազոտության արդյունքում հաստատվել է, որ գրողների մոտ բարձր է շիզոֆրենիայի, դեպրեսիայի և թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահումների ռիսկը: Նրանք երկու անգամ հաճախ են ինքնասպանություններ գործում։ Լուսանկարիչներն ու պարողները հաճախ տառապում են երկբևեռ խանգարումներով, հատկապես մոլագար դեպրեսիվ պսիխոզով:
Այդպիսի մասնագիտություն ունեցող մարդիկ մեծ հավանականությամբ ունենում են հոգեկան հիվանդությամբ տառապող բարեկամներ:

Սակայն մասնագետները նշում են, որ խառնաշփոթ մտքերը, որոնք հատուկ են շիզոֆրենիայի դեպքում, կարող են օգնել իրական գլուխգործոցներ ստեղծել:
Անի Գևորգյան
1
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
2
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը
5
Ինչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին



