Ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատանքները կհամակարգի ՀԱՕԿ-ը
ՍՊՈՐՏՍպորտի ևերիտասարդության հարցերի նախարարՀրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ և քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը:
«Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ֆեդերացիայի աշխատանքները համակարգելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա պահպանելու ֆեդերացիայի բնականոն աշխատանքը՝ ապահովելով մեր մարզիկների ուսումնամարզական հավաքների անցկացումը, նրանց մասնակցությունը միջազգային մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին»,- ասել է նախարար Ռոստոմյանը: Նրա խոսքով՝ ըմբշամա րտը մեր հենակետային մարզաձևերից է, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ իրականացնում է քննարկումներ ինչպես հունահռոմեական, այնպես էլ ազատ ոճերի ըմբշամարտերի ազգային հավաքականների մարզիչների հետ:
«Մենք իրավունք չունենք ուշադրությունից դուրս թողնել այս մարզաձևը, և այն մշտապես գտնվելու է սպորտի ոլորտի ղեկավարության տեսադաշտում: Վստահ եմ՝ հայ ըմբիշները մեզ դեռ կուրախացնեն ամենահեղինակավոր մրցագորգերում տարած հաղթանակներով և ամենաբարձր հարգի մեդալներով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը: