Իրանում հանձնարարել են ընտրությունների արդյունքները հրապարակել փուլ առ փուլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանի պահպանների խորհուրդը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել Է հրապարակել երկրի նախագահի միջանկյալ ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել Է խորհրդի ներկայացուցիչ Աբաս Ալի Քադհոդային:
Ավելի վաղ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել Էր, որ հրապարակվելու Է քվեարկության ամփոփիչ արդյունքը, իսկ միջանկյալ արդյունքները չեն հայտարարվի:
«Ուշադրության առնելով Իրանի նախագահի ընտրությունների թեմայի զգայուն լինելը՝ հանձնարարում ենք քվեարկության արդյունքները հայտարարել աստիճանաբար»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում Է Պահպանների խորհրդի ներկայացուցչի խոսքը, որի գործառույթներից մեկը ընտրություններում թեկնածությունների հաստատումն Է, ինչպես նաեւ ընտրություններին հետեւելը:
Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



