Ֆրանսիայում հրապարակվել Է նոր կառավարության կազմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայում հրապարակվել Է նոր կառավարության կազմը, որն աշխատելու Է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ժան Իվ լե Դրիանը, որն ավելի վաղ գլխավորում Էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, նշանակվել Է հանրապետության արտաքին գործերի նոր նախարար: Այդ մասին մայիսի 17-ին հայտնել են Ֆրանսիայի կառավարությունում:
Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սիլվի Գուլարը: Փարիզյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գուլարն ավելի վաղ հանդես Էր գալիս հաջակցություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման, նա եվրապատգամավոր Է, ներկայացնում Է «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը:
Ֆրանսիայի Էկոնոմիկայի նոր նախարար Է դարձել «Հանրապետականներ» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Բրյունո լե Մերը: Նա անցյալում եղել Է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար, գյուղատնտեսության, պարենամթերքի, ձկնորսության գործերի եւ տարածքային պլանավորման նախարար:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Է հայտարարվել Ֆրանսուա Բայրուն՝ «Դեմոկտրատական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդը:
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի կառավարությունում, նախարարների նոր կաբինետն առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:
Մայիսի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Է նշանակել Էդուար Ֆիլիպին եւ հանձնարարել նրան՝ կազմել կառավարություն: 46-ամյա Ֆիլիպը Հավրի քաղաքագլուխն Էր, Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հանրապետականներ» կուսակցությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



