ԵՄ-ն վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի քաղաքացիների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և Եվրոպական միությունում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաև Ուկրաինայի ն ախագահ Պետրո Պորոշենկոն:
Նշված փաստաթղթի հրապարակումից 20 օր անց այն ուժի մեջ կմտնի:
Եվրոպական խորհրդարանն այս տարվա ապրիլի 6-ին քվեարկել էր հօգուտ այս որոշման:
«Սա պատմական օր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԵՄ-ի համար: Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք և հեռանում է խորհրդային անցյալից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահը
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



