ԵՄ-ն վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի քաղաքացիների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և Եվրոպական միությունում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:
Նշված փաստաթղթի հրապարակումից 20 օր անց այն ուժի մեջ կմտնի:
Եվրոպական խորհրդարանն այս տարվա ապրիլի 6-ին քվեարկել էր հօգուտ այս որոշման:
«Սա պատմական օր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԵՄ-ի համար: Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք և հեռանում է խորհրդային անցյալից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



