Նավթի համաշխարհային գները հասել են առավելագույն ցուցանիշի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆավթի համաշխարհային գները բարձրացել են` հասելով մեկ ամսվա կտրվածքով առավելագույն մակարդակի: Այս մասին վկայում են ICE լոնդոնյան բորսայում մայիսի 17-ին կայացած աճուրդի տվյալները:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, նավթի գնաճը պայմանավորված է ԱՄՆ-ում վառելիքի պաշարների մասին տվյալների հրապարակմամբ: Ըստ առևտրային բորսայի տվյալների` Brent ապրանքանիշի նավթի գինն աճել է 1.47 տոկոսով` կազմելով 52.42 դոլար` մեկ բարելի դիմաց:
Մինչդեռ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի մեկ բարելի արժեքը 1.23 տոկոսով աճ է գրանցել` հասնելով 49.29 դոլարի:
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների համաձայն` նավթի պաշարները երկրում մեկ շաբաթում նվազել են 1.8 մլն բարելով` կազմելով 520.8 մլն բարել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



