Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընկերներս են իրար խառնված մտածում են՝ ինչպես անցկացնենք օրը. Օլյա Հակոբյանը 29 տարեկան է

ՖՈՏՈ

 Life.panorama.am-ը գրում է.

Մայիսի 17-ը դերասանուհի Օլյա Հակոբյանի համար տոնական է: Այսօր նա նշում է ծննդյան 29-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ այս տարի առաջին անգամ մեծ ոգևորություն չունի տարեդարձը նշելու.

«Հավանաբար մեծանալու կամ նույնիսկ չգիտեմ էլ ինչի հետ է կապված, բայց այս տարի, կարծես թե, այնքան էլ ոգևորված չեմ ծննդյանս օրը նշել, փոխարենը մեծ ոգևորությամբ ընկերներս են իրար խառնված ու մտածում, թե ինչպես պետք է անցկացնենք օրը: Ինչևէ, կարծում եմ, ինձ ուրախ օր է սպասվում»,- պատմեց դերասանուհին:

Հետաքրքրվելով, թե Օլյան ի՞նչ անակնկալներ է այսօր ունեցել,  նկատեց. «Քանի որ ես երկու փոքրիկ ունեմ և երեկոյան ժամերին մեծամասամբ տանն եմ լինում, կեսգիշերին ինձ անակնկալներ մատուցելը դժվար գործ է, սակայն վստահ եմ, ընկերներս այսօր երեկոյան դա կլրացնեն: Փոխարենը երեխաներս են արդեն իրենց անուշ խոսքերով շնորհավորել ինձ, ու թեև նրանք այնքան էլ լավ չեն գիտակցում, որ այսօր մամայի ծննդյան օրն է, բայց տատիկն ու պապիկը, ինչպես նաև մեր դայակը սովորեցրել էին, որպեսզի ինձ շնորհավորեն: Նվերների հարցում էլ ասեմ, որ այսօր ստացել եմ աշխարհի ամենալավ նվերը՝ մեծ որդիս իր ձեռքով գեղեցիկ ծաղիկ էր նկարել ու նվիրեց ինձ, սրանից թանկ էլ ի՞նչը կարող է լինել»:

Դերասանուհին ինքն իրեն մաղթում է ամենակարևորը. «Առողջություն եմ մաղթում ինձ ու հարազատներիս, քանի որ դա ամենակարևորն է, որ մարդուն պետք է, մնացյալ ամեն բան իր հունով կընթանա: Առողջությունից զատ նաև գործնական նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- նշեց նա՝  հավելելով, որ այսօր Աստծուն հենց առողջության համար էլ ամենաշատն է շնորհակալ.

«Աստծուն ամեն օր եմ շնորհակալ իմ, երեխաներիս ու հարազատներիս առողջության համար»,- ընդգծեց օրվա հերոսուհին:

Բացթողումների մասին խոսելիս Օլյան նշեց. «Երբեք չեմ մտածում բացթողումների մասին, քանի որ դա ինձ համար հետընթաց կլինի: Իհարկե, բոլորս էլ մեր կյանքում բացթողումներ ունեցել ենք, բայց դա եղել ու անցել է, պետք չէ մտածել դրանց մասին»:

Ի դեպ՝ Օլյա Հակոբյանին հեռուստադիտողը շուտով կրկին կտեսնի հեռուստաէկրաններին. «Հիմա ավելի շատ միտված եմ նոր աշխատանքներում ներգավվածություն ունենալուն, մեծ ցանկություն ունեմ նոր գործերում հանդես գալ ու աշխատանքային բարձրունքներ գրավել: Շուտով նոր հեռուստասերիալ է նկարահանվելու, որտեղ ես էլ կնկարահանվեմ: Բացի որպես դերասանի ներկայանալը, ինձ կփորձեմ նաև հաղորդման կազմակերպչական աշխատանքներում. «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հայ-վրացական նախագիծ է սպասվում, որի մասին դեռևս չեմ մանրամասնի»,- ավարտեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը