Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարդկությունը չկարողացավ դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Հարլեմ Դեզիր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներին ծանոթանալուց հետոՖրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրըխոստովանում է, որ հոգին տակնուվրա է եղել, և լսած պատմություններից ինքը ցնցվել է:

Դեզիրը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, շեշտում է, որ Հայաստան այցելելով չէր կարող չգալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հատկապես, երբ այս տարի լրացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ իր երկրի նախագահը` Ֆրանսուա Օլանդը հենց այդ վայրում է ոգեկոչել նրանց հիշատակը:

«Փաստագրական տեղեկությունների շնորհիվ նախ ծանոթացանք այդ տարածաշրջանում ապրող մարդկանց կենսակերպին, տեղեկացանք  մարտիրոսության ու նախճիրի մասին, որ տեղի ունեցավ սկսած 19-րդ դարից: Հետո արդեն վերջնակետում եղավ երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը: Ինչ-որ մի տեղ այս ամենը նաեւ միջազգային հանրության անտարբերության հետեւանք է: Չնայած բազում դիվանագետների, մտավորականների վկայություններին, աշխարհը թույլ տվեց այդ ցեղասպանությունը: Սա մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունն է`  կազմակերպված մեթոդաբար ողջ պետու թան կողմից` վարչական ապարատի ու բանակի ներգրավվածությամբ: Գաղափարախոսությունը մեկն էր` ոչնչացնել մի ամբողջ ազգ, ոչնչացնել նրա մշակույթը»,- ասաց Դեզիրը:

«Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք այսօր Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները չե՞ն փաստում, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միակ տարբերակը կատարված ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է, Դեզիրն ասաց, որ կատարվածի հիշողությունը պետք է վառ պահել, քանի որ այն համամարդկային նշանակություն եւ հնչեղություն ունի:

«Մարդկությունը չկարողացավ դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից, եւ այսօր տեղի է  ունենում այն, ինչ տեղի է ունենում: Հենց այս պատճառով հիշողությունը վառ պահելու աշխատանքը շատ կարեւոր է եւ համամարդկային հնչեղություն ու նշանակություն ունի: Պետք է շարունակել պայքարը բոլոր երկրներում` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այդ թվում, անշուշտ, նաեւ Թուրքիայում: Թուրքիան պետք է առերեսվի իր հիշողության հետ, ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան: Սա շատ կարեւոր է հաշտեցման համար եւ հենց սա է ֆրանսիայի ուղերձի իմաստը: Մենք բոլոր երկրներում հÕ �արավորության սահմաններում արտահայտվում ենք հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- վերջում ասաց Հարլեմ Դեզիրը:

Հարլեմ Դեզիրը Հայաստանում է` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին: Այցի շրջանակում Դեզիրը կլինի նաեւ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում եւ հանդիպում կունենա ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին