Աթենքում բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացվում կառավարության քաղաքականության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱթենքում անցկացվում են բազմահազարանոց հանրահավաքներ՝ կառավարության «գոտիների ձգման» քաղաքականության դեմ։
Համահունական մարտական ճակատի հանրահավաքին 10 հազար մարդ էր հավաքվել։ Մայիսի 17-ին Հունաստանում նաեւ հայտարարված է 24 ժամյա համընդհանուր գործադուլ։ Այն կապակցված է միջազգային վարկատուների հետ համաձայնեցված օրինագծի խորհրդարանական քննարկումների հետ։ Ըստ այդ օրինագծի՝ վարկերի նոր տրանշների դիմաց 2019-ից նախատեսվում են կենսաթոշակների ու աշխատավարձերի նոր կրճատումներ, էներգետիկայի բարեփոխում, սոցիալական նպաստների կրճատում։ Օրինագծի քննարկումը խորհրդարանում կկայանա մայիսի 18-ին։ Այդ կապակցությամբ Սնտագմա հրապարակում այս երեկո խորհրդարանի շենքի առաջ նոր հանրահավաք է կազմակերպվելու։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



