Երևանի կենտրոնական ավտոկայանի «պերճանքն» ու թշվառությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶբոսաշրջային ոլորտը զարգացնելու համար միայն գլամուրային ավտոբուսներ ու թանկարժեք փաթեթներ պետք չեն: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել քաղաքի, մայրաքաղաքի ու հատկապես հասարակական վայրերի զուգարաններին:
Մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանի զուգարանը մեկ անգամ տեսնողը, որի ոչ միայն տեսքն է գարշելի, այլև՝ «բովանդակությունը», այլևս չի հավատա այդ երկիրը գովաբանողներին: Էլ չենք ասում, թե ոլորտի զարգացմամբ զբաղվողների հանդեպ ինչ աստիճանի անվստահությամբ կլցվի: Այնուամենայնիվ, ներկայացնելով այդ «վայրի» լուսանկարը հույս ունենք, որ այն չի վրիպի պատկան կառույցների աչքից և շատ արագ հարցին լուծում կտրվի:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ նշված ավտոկայանը համարվում է Երևանի ամենաբանուկ վայրերից մեկը, որտեղից ամեն օր բազում զբոսաշրջիկներ ուղևորվում են Հայաստանի հեռու ու մոտիկ մարզեր, իսկ ավտոկայանը շահագործողներն այդ վայրից աստղաբաշխական գումարների հասնող եկամուտ ունեն: Եվ, ստացվում է, որ զբոսաշրջիկները բազում պատմական վայրերից բացի, տեսնում են նաև այս խայտառակությունը: Ու դրանից հետո անկեղծ ասած դժվար է պատկերացնել, թե մեկ անգամ այնտեղով անցած զբոսաշրջիկն ինչպես կարող է կրկին ցանկություն հայտնել նման զուգարաններ ունեցող երկիր այցելել:
Արմինե Գրիգորյան
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



