ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ Է ընդունել Սիրիայի դաշնակիցների դեմ պատժամիջոցների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մայիսի 17-ին օրինագիծ Է ընդունել, որը դրան հավանություն տրվելու դեպքում, կպարտավորեցնի ԱՄՆ-ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների դեմ, տեղեկացնոմ Է The Hill-ը:
«Մարդկության դեմ Ասադի հանցագործությունները չպետք Է անպատասխան մնան: Այդ նոր պատժամիջոցների օգնությամբ մենք կշարունակենք ճնշում գործադրել սիրիական ռեժիմի եւ նրա առավել ակտիվ կողմնակիցների, այդ թվում՝ Իրանի եւ Ռուսաստանի վրա»,- հայտարարել Է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Նոր սահմանափակումները վերաբերում են այն օտարերկրացիներին, որոնք ֆինանսական հարաբերություններ ունեն Սիրիայի իշխանությունների եւ նրանց հսկողության տակ գտնվող ձեռնարկությունների հետ: Արգելվելու Է նրանց ամերիկյան այցագրեր տալը, իսկ ԱՄՆ-ի տարածքում նրանց սեփականությունը կսառեցվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



