Թրամփին առաջարկել են մամուլից պաշտպանվել սրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել Է նվեր ստացած սուրն օգտագործել մամուլի դեմ: ԱՄՆ-ի Ծովային հետեւակի ակադեմիայի ավարտական արարողության տեսահեռարձակման կադրերը մայիսի 17-ին հրապարակել Է The Washington Free Beacon լրատվական կայքը:
Տեսագրության մի հատվածում ուսումնական հաստատության ներկայացուցիչը Թրամփին Է հանձնում սուրը, այնուհետեւ զենքը տանում են, իսկ նախագահը նստում Է Քելլիի կողքին: Այդ պահին լսելի են նախարարի խոսքերը: Թրամփը կատակին արձագանքել Է քմծիծաղով եւ արտասանել. «Այո՛»:
Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել Է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը միտումնավոր հանդես Է գալիս իր դեմ՝ անհավաստի տեղեկատվություն հրապարակելով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



