Սպիտակ տանը հայտնել են ՀՀԲ-ի տնօրենի չորս հավակնորդների անունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է հանդիպում անցկացնել Հետաքննությունների համապետական բյուրոյի չորս հավակնորդների հետ: Այդ մասին հայտնել Է New York Post ամերիկյան թերթի կայքը, որը հղում Է արել Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերին:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը այդ պաշտոնի համար դիտարկում Է նախկին անկախ սենատոր Ջո Լիբերմանի, ՀՀԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբի, ինչպես նաեւ Օկլահոմայի նահանգի նախկին նահանգապետ Ֆրենք Քիթինգի եւ բյուրոյի նախկին աշխատակից Ռիչարդ ՄաքՖիլիի թեկնածությունները:
ՀՀԲ-ի տնօրենի պաշտոնը թափուր Է մնացել մայիսի 9-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը պաշտոնից ազատեց բյուրոյի նախորդ ղեկավար Ջեյմս Քոմիին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



