Թրամփին սաստիկ զայրացրել են իր մամուլի քարտուղարի պաշտոնանկության վերաբերյալ հրապարակումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «սաստիկ զայրացել Է», երբ իմացել Է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները գրում են իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հնարավոր հեռացման եւ այդ պաշտոնում Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) նախկին դատախազ, Fox News հեռուստաալիքի հաղորդավար Քիմբեռլի Գիլֆոյլի նշանակման մասին: Մայիսի 17-ին այդ մասին հայտնել Է Washington Examiner թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աբյուրները:
Միացյալ Նահանգների ղեկավարը զայրացել Է, որ Գիլֆոյլը մայիսի 16-ին The Mercury News թերթում հրապարակված հարցազրույցում հասկանալ Է տվել, թե իր վարչակազմում նրան առաջարկել են Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը:
Թերթն ընդգծում Է, որ Գիլֆոյլի թեկնածությունը երբեք հանգուցային չի համարվել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



