Գիտնականները կարիեսի դեմ հզոր միջոց են հայտնաբերել
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կարիեսի դեմ հզոր միջոց
Ամերիկացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հայտարարել են, որ հնարավոր է միկրոսկոպիկ ժապավենի միջոցով ծածկել ատամները` դրանով իսկ պաշտպանվելով կարիեսից:

Գիտնականների ստեղծած ժապավենը ստացել է «ատամնային պաստառ» անվանումը: Այն կազմված է ճկուն նյութից, որն ստացվել է բնական ատամնային էմալի հանքանյութից: Այն ոչ միայն ապահովում է ատամների պաշտպանությունը, այլև նրանց տալիս է գեղեցիկ, սպիտակ տեսք:

Պաշտպանիչ պաստառի հաստությունը 0,004մմ է:
Ըստ գիտնականների կարծիքի` մինչ այս հետաքննության ավարտը մնացել է հինգ տարի: Եթե ամեն ինչ նախատեսվածի պես շարունակվի, ապա շուտով կարելի է խոսել կարիեսի դեմ տարած վերջնական հաղթանակի մասին:
Անի Գևորգյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



