Երևան, 17.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանի ցարը չի հրամայել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր հյուրն է նախկին ԳԽ պատգամավոր, ԽՍՀՄ այլախոհ Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, մեր երկրում ավարտվեց ընտրությունների այս փուլը: Ինչպիսի՞ Հայաստանի կառուցման նախահիմքերը դրվեցին:

– Նախահիմքերը դրվել են 2013 թվականի սեպտեմբերի 3–ին` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մեր ստորագրությամբ:

Սակայն մեծ փոփոխություններ տեղի ունեցան այդ կառույցում` ԵՏՄ–ում: Այն ենթարկվեց բանկրոտի` տնտեսական և քաղաքական մեկուսացման պատճառով:

Այսինքն` «Եվրասիական տուն» ծրագիրը, որպես նոր ԽՍՀՄ–ի ստեղծման հիմք, չի կայանում: Որավհետև փող չկա, ռեսուրսներ չկան, և քաղաքական կամք չկա գործընթացը շարունակելու համար:

Այսպես ասած, ճանապարհի կեսին կանգ ենք առել, զրկվել ենք աշխարհի հետ ինքնուրույն շփվելու իրավունքից: Կամ այդ իրավունքը հանձնել ենք Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը կամ ԱՊՀ–ին: Իսկ մեր գործընկերները տնտեսական առումով հիմա շատ ծանր վիճակում են` Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ռուսաստանը: Եվ նրանք չեն կարող մեզ օգնել:

Եվ շարունակվելու է մեր պետության դեգրադացիան:

Այս իշխանությունը ոչ մի ծրագիր չունի: Նրանք ոչինչ անել չեն կարող, քանի դեռ փողը չի գալիս դաշնակից երկրներից: Եվ մեզ մնում է սպասել տնտեսական և սոցիալական վիճակի առավել վատթարացմանը:

– Այդ վատթարացումն ինչպե՞ս կարտահայտվի:

– Արտագաղթը կշարունակվի, աղքատությունը կավելանա:

– Այդ դեպքում Հայաստանից ի՞նչ կմնա:

– Հայաստանից կմնա եվրասիական ռեզերվացիա: Երգի–պարի անսամբլ կունենանք, աղոթավայր կունենանք: Մեր հայրենակիցները կգան և այնտեղ կաղոթեն: Իսկ մենք էլ իրենց համար շաքարով գաթա կթխենք, շաքարաքլոր կպատրաստենք ու կհյուրասիրենք նրանց:

Տուրիզմն այդ ձևով կդրսևորվի: Որովհետև մենք չենք կարող տուրիստական երկիր դառնալ` չունենալով համապատասխան ռեսուրսներ:

– Բա այդ ծրագրե՞րը: Ստեղծվել է Հայաստանի ներդրումների հիմնադրամ, ի վերջո:

– Դրանք ցանկություններ են: Ծրագիր նշանակում է, որ, ասենք, «Ջեներալ էլեկտրիկը» գործարկում է «Հայէլեկտրո» և «Էլեկտրատեխնիկական» գործարանները: Իր համար ինչ–որ անհրաժեշտ բաներ է պատվիրում: Կամ «Մարտին Մարիետա» ֆիրման պատվիրում է ինչ–որ հատուկ կառուցվածքի պահեստամաս իր ավիացիայի կամ էլեկտրաքարշակների համար: «Մերսեդեսը» ռելեների գործարանին պատվիրում է իր մեքենաների լուսային ռելեները: Ահա այս դեպքերում է, որ ներդրումը գալիս է:

Իսկ ընդհանրապես ներդրում ինչպե՞ս պետք է կատարվի, եթե մենք տնտեսական մի կառույցի մեջ ենք, որտեղ առևտուրը խիստ սահմանափակ է: Այսինքն` ի՞նչ պետք է լինի. «Լադա» գործարանը պետք է մեզ դիֆե՞ր պատվիրի, մոտո՞ր պատվիրի, ստարտե՞ր պատվիրի: Կամ` մեր «Մարս» գործարանը ո՞ւմ է սպասարկելու:

Փողը արտադրություն է, ծառայություն է: Թե չէ, փողը մեշոկով բերելու են, որ մենք շաքա՞ր առնենք, կամ` խուրմա՞:

Արտադրությո՛ւն պետք է կազմակերպվի: Իսկ նրանք, որ փող ունեն և կարող են մեր տնտեսությունը վերածնել, իրավունք չունեն դա անելու: Որովհետև կոչվում է եվրաշուկա, կոչվում է Եվրամիություն, կոչվում է ԱՄՆ: Եվ վերջիններս ասում են` ում հետ դաշնակից եք, նրանից էլ փող ստացեք:

– Նշանակում է ներդրումների վերաբերյալ եղած խոսակցությունները բլե՞ֆ են:

– Բլեֆ չեն, բարի ցանկություններ են: Նրանք հույս ուենք, որ Գորկու ավտոմոբիլային գործարանը հեսա կսկսի «Վոլգա» արտադրել, մենք էլ իր համար ստարտեր կարտադրենք: Բայց այդ գործարանը ստարտերն առնում է Գերմանիայից:

– Եթե այս ընտրությունների միջոցով լինեին քաղաքական փոփոխություններ, մենք կարո՞ղ էինք ինչ–որ բան հուսալ:

– Այո՛: Ընդհանրապես մարդն է գլխավորը: Եթե մարդիկ լինեին, որոնք նոր պայմաններ և նոր լուծումներ առաջարկեին, այլ կլիներ իրավիճակը: Որովհետև բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք, լուծումներ ունեն: Օրինակ՝ պայման դրվեր Ռուսաստանի կամ Մինսկի հետ դաշինքը կնքելիս, որ մեքենաների ստարտերները և լամպերն արտադրվելու են Հայաստանում: Այս դեպքում միայն մենք այդ միությանը կանդամակցենք:

Բայց մերոնք հնազանդ են: Հպատակ են և հնազանդ: Նրանք չեն կարող պայման դնել Բելառուսի կամ Ուզբեկստանի առաջ: Նրանք պայման դնել չգիտեն, նրանք պայման կատարող են:

– Իսկ որտեղի՞ց է գալիս նրանց այդ հնազանդությունը. Հիմքը ո՞րն է:

– Ոչ կոմպետենտությունից: Ոչ կոմպետենտ իշխանություն են: Որակյալ իշխանություն չեն, չեն հասկանում իրենց գործը:

– Այսինքն` մեզ ոչ մի լավ բան չի սպասվում:

– Լավ բան սպասվում է: Եթե ցարը հրամայի, որ Մինսկի գործարանի ստարտերները և լամպերը արտադրվեն Հայաստանում: Քանի չի հրամայել, ոչինչ չենք կարող սպասել:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ղրիմում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը. հարուցվել է քրեական գործ Իրանին մնացել է իր հրթիռային պաշարների 8%-ը. Թրամփ Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ uպառնալիքներին հակազդելու համար․ Կայա Կալաս Չինաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարել Մոջթաբա Խամենեին առողջ է. Իրանի ԱԳՆ Արդեն ընտրել եմ «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմը․ Գվարդիոլա Արեգակի վրա արձանագրվել է հերթական խոշոր բռնկումը Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ ԹամազյանՌուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԷմանուել Մակրոնի հետ զրույցում ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս պшտերազմը․ մենք չենք զիջելու․ Փեզեշքիան Ինչպե՞ս կկատարվի բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկը. Ավանեսյանը ներկայացրել է մանրամասներ Ստեղծել ենք աշխատավարձի հաշվարկման հաշվիչ. Ավանեսյան Նախարարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ դպրոցներում որպես օտար լեզու պարսկերենի ուսուցմանը Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, 3 վիրավորներից մեկը անչափահաս է Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի«Նոան» հաղթել է «Շիրակին»՝ մոտենալով լավագույն քառյակին 5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Երեկվանից որոնվող քաղաքացին ձնահյուսի տակ է մնացել ու մահացել Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարшկներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն. ՀՎԿԱԿ Հրազդանում բախվել են Toyota RAV4-ը և Opel-ը․ կինը և 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն Մարուքյան98-րդ «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Մարտը մարտի հետևից» ֆիլմը Վերաքննիչ դատարանը «Իզմիրլյան» ԲԿ–ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Ուժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանՎայոց Ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատվել է պաշտոնից Ընտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունՊետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Չարենցավանում ջերմոց է փլnւզվել․ քաղաքացին մնացել է փլատակների տակ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն Պետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Երևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԽոր Վիրապի գաղտնիքները. բացահայտելով Հայաստանը (մաս 14)Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սթարմերը մերժել է Թրամփի խնդրանքը Աբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհԽաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ Կարապետյան