Ճապոնիայում հաջողությամբ վերագործարկել են «Տակահամա» ատոմակայանի ռեակտորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ֆուկիի պրեֆեկտուրայում Ճապոնիայի «Տակահամա» ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկումը, որն իրականացվել Է մայիսի 17-ին, անցել Է հաջողությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kansai Electric Power (KEPCO) Էներգետիկական ընկերությունը:
Առեւտրային օգտագործման համար ցանցին Էներգաբլոկի միացումը տեղի կունենա մեկ ամիս հետո: Հունիսի սկզբին KEPCO-ն մտադիր Է վերագործարկել այդ նույն ատոմակայանի երրորդ ռեակտորը:
Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը Ճապոնիայի Էներգահաշվեկշռում ատոմային Էներգետիկային բաժին Էր ընկնում շուրջ 30 տոկոսը: Դրանից ժամանակավոր հարկադիր հրաժարման հետեւանքով երկիրն ստիպված Էր Էլետրիֆիկացման հիմնական բեռը դնել ջերմակայանների վրա: Այժմ երկրում գործում են «Սենդայ» ԱԷԿ-ի (Կագոսիմայի հարավարեւմտյան պրեֆեկտուրա) երկու ռեակտորները եւ «Իկատա» ԱԷԿ-ի (Կյուսյու կղզի) մեկ Էներգաբլոկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



