Նախարարությունում քննարկվում է ԵՄ գործիքների աջակցության ծավալը նորացված փաթեթով հաստատելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական Միության աջակցության Թվինինգ, Թայեքս, Սիգմա և Անդրսահմանային համագործակցության գործիքները Հայաստանում շարունակվելու են իրականացվել: Այս մասին մայիսի 18-ին Երևանում մեկնարկած Եվրոպական Միության աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակմանը նվիրված աշխատաժողովից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Հիմք ընդունելով նոր ստորագրված համաձայնագիրը, մենք առաջիկա շրջանի համար նաև քննարկում են աջակցության ծավալը նորացված փաթեթով հաստատելու հարցը: Այն նախատեսվում է 2017-2020 թվականների համար: Մինչև տարեվերջ դրա մասին ավելի մանրամասն թվերով, ավելի կոնկրետ բացվածքով կներկայացնենք»,- ասաց փոխնախարարը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



