ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը նմանակել Է հարվածը ԿԺԴՀ-ին. Nikkei
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի զինված ուժերը գրեթե ավարտել են ծավալումը, որը թույլ Է տալիս ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, արդեն որոշված թիրախների վրա մի քանի հարյուր Tomahawk թեւավոր հրթիռներ արձակելու միջոցով: Այդ մասին մայիսի 18-ին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ այժմ Կորեական թերակղզու մոտ գործող ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ատոմային ավիակրի գլխավորությամբ, ԿԺԴՀ-ին հարված Է նմանակել՝ նրա զինվորական ղեկավարությանը հարկադրելով գործարկելու կապի արտակարգ միջոցները, որոնք սովորաբար լռում են: Այդ ազդանշանների կալանման միջոցով հայտնաբերվել են մեծ քանակությամբ կարեւորագույն թիրախներ, ներառյալ ստորգետնյա բունկերները, որոշվել Է դրանց հանդերձումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



