«Լեգենդ» սրտաձեւ սպիտակ ադամանդը գրեթե 15 մլն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍրտաձեւ անթերի սպիտակ ադամանդը՝ 92 կարատ քաշով, մայիսի 17-ի երեկոյան 14,99 միլիոն դոլարով վաճառվել Է Ժնեւի աճուրդում, ինչը համաշխարհային ռեկորդ Է այդ ձեւի թանկարժեք քարերի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Christie՚s աճուրդային տունը:
“D” ամենաբարձր գունային կատեգորիայի սպիտակ թափանցիկ քարը կրում Է «Լեգենդ» անվանումը: Դա այդ տիպի ամենախոշոր ադամանդն Է, որը երբեւԷ դրվել Է աճուրդի:
Ադամանդն աճուրդում ներկայացվել Է մարգարտե մանյակի կազմում, որն ստեղծել Է Boehmer et Bassenge ոսկերչական տունը: Թանկագին զարդի նոր տիրոջ անունը չեն հայտնում:
Սրտաձեւ ադամանդի վաճառքի նախորդ գնային ռեկորդը սահմանվել Է 2011 թվականին. 56,15 կարատ քաշով թանկարժեք քարն աճուրդով վաճառվել Է 10,9 միլիոն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



